ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ
Կանացի օրգազմի իմիտացիայի պատճառները
Ամենեւին էլ ոչ բոլոր սեռական հարաբերություններն են կանանց համար օրգազմով ավարտվում: Սակայն չբավարարվելու մասին զուգընկերոջն ազնվորեն խոստովանելու փոխարեն թույլ սեռի ներկայացուցիչները դիմում են օրգազմի իմիտացիայի, այսինքն՝ նմանակման, կեղծման: Եվ այնքան վարպետորեն են դա անում, որ տղամարդիկ նույնիսկ չեն կռահում: Ո՞րոնք են դրա պատճատները: Այդ մասին NEWS.am STYLE-ի ընթերցողներին կպատմի ԵՊԲՀ-ի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ-ի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:
«Սեքսի ժամանակ կանանց կողմից օրգազմի իմիտացիան հանդիպում է բավականին հաճախ: Պատճառները մի քանիսն են:
1. Դա արվում է նրա համար, որպեսզի սեքսն արագ ավարտվի: Սա ամենից տարածված պատճառն է: Գաղտնիք չէ, որ կանացի սեքսուալությունն ավելի խոցելի է, քան տղամարդունը. կնոջ սեռական ցանկության վրա ուժեղ ազդեցություն են թողնում հոգեբանական գործոնները, որոնք կապված են աշխատանքային, երեխաների հիվանդության եւ այլ խնդիրների հետ: Նման իրավիճակում նա կարող է օրգազմի իմիտացիա անել, քանի որ դա ամենապարզ միջոցն է արագ ավարտելու սեռական ակտը, որը ջանքեր է պահանջում եւ հաճույք չի պատճառում:
2. Դա անում են հանուն տղամարդու: Հաճախ է պատահում, որ կինը հաճույք է ցուցադրում, քանի որ վախենում է տղամարդուն վիրավորել խոստովանությամբ, որ սեքսի ժամանակ ոչինչ չի զգում: Կամ էլ մյուս կողմը. կինը դա անում է՝ որպես պարգեւ զուգընկերոջ ջանքերին: Նման վերաբերմունքն օգուտ չի բերում, սակայն կարող է խնդիրներ ստեղծել միջանձնային հարաբերություններում: Չէ՞ որ մի օր խաբեությունը կբացահայտվի:
Բացի այդ, իրական վիճակը մշտապես թաքցնելը հենց կնոջը կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների կամ նույնիսկ սթրեսի:
3. Ֆրիգիդ, այսինքն՝ սեռապես սառը չթվալու համար: Այս տարածված պատճառը դեպքերի մեծամասնությամբ ավելի շատ հոգեբանական խնդիրներն են, որոնք մասամբ ֆիզիկական հիմքեր չունեն. ամբողջությամբ սեռապես սառը կանայք չափազանց հազվադեպ են հանդիպում:
Դա տեղի է ունենում այն դեպքում, եթե նախկինում կնոջը սառնության մասին դիտողություն են արել, որն իր հերթին բերել է սեփական «անլիարժեքության» համար մեղքի զգացողության եւ, միջոցներ եւ ուղիներ փնտրելու փոխարեն, որոնք կօգնեին «ցնցել» զգայունությունը, նրանք օրգազմի իմիտացիայի են դիմում, որպեսզի զուգընկերն այդ մասին չիմանա:
Ամեն դեպքում, հարկավոր է ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի օգնությանը: Եվ դրա համար ամենալավ ժամանակն այն պահն է, երբ հասկանում եք, որ այդ օգնությունը ձեզ անհրաժեշտ է, եւ պատրաստ եք այն ընդունել: Նույնիսկ եթե նյարդայնանում եք այդ առիթով: Ժամանակին մասնագետին դիմելը թույլ կտա կանխարգելել հնարավոր բարդությունները», - եզրափակեց Վ. Շահրամանյանը:
12.04.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը...
17.10.2016
Տղամարդկանց օրգազմն անհրաժեշտ է սպերմատոզոիդների ժայթքման եւ երեխա բեղմնավորելու համար, սակայն կնոջ օրգազմը բեղմնավորման վրա ոչ մի կերպ չի ազդում: Այդ դեպքում ինչու այն գոյություն ունի բնության մեջ...
16.08.2016
ԱՄՆ–ում փորձարկում են նոր թրթռացող (վիբրացիայով) կրծկալ, որն այն մշակողների խոսքով, առանց որեւէ վիրահատության կարող է մեկ չափսով մեծացնել կուրծքը: Այս հետաքրքիր սարքը ստեղծել է 30-ամյա սերբ Միլան Միլիչն այն բանից հետո, երբ նրա...
08.09.2015
ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության հարցերով վարչությունը տվել է ֆլիբանսերին դեղի արտադրության թույլտվություն, որն ունի կանացի աֆրոդիզիակի հատկություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն...
20.08.2015
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ կանանց սրտի աշխատանքի դիտարկումը կարող է կանխատեսել և դրանով իսկ օգնել նախազգուշացնելու սեռական ոլորտում...
29.06.2015
Կանանց մեծամասնությունը մտածում է, որ ներլվացումն օգնում է պայքարել տհաճ հոտի դեմ եւ պաշտպանում է ինֆեկցիայից: Իրականում այս պրոցեդուրան այնքան էլ օգտակար չէ, ինչքան ընդունված է...
13.03.2015
Կանանց մոտ էյակուլացիան այնքան էլ հաճախ չի լինում: Երբեմն կնոջ էյակուլյացիան անմիզապահության հետ են շփոթում, սակայն դրանք միմյանց հետ կապ չունեն: Հեղուկը կանացի շագանակագեղձի նմանակի...
27.01.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ